«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Սիրուն օր էր

Սիրուն օր էր
10.10.2024 | 07:32

Այսօր առևտուր եմ անում «Երևան սիթի»-ից։

Դրամարկղի մոտ հերթ է։ Ինձնից հետո երկու պատանի են կանգնած. երևի ընկերներ են։

Անհանգիստ են, կարծես շտապում են։

Ընդամենը երկու զովացուցիչ ըմպելիք են վերցրել ու մի փոքրիկ շոկոլադե սալիկ։

Հերթս զիջում եմ. գնումներս շատ են։

Պարզվում է` իրենց ունեցած դրամը չի բավարարում, գանձապահը մոլորվում է։

Առանց երկմտելու, դրամապանակիցս արագ հանում եմ մետաղադրամներն ու ափս բացում, մեկնում եմ գանձապահին. – Որքան պակասում է, վերցրեք, վաղը, մյուս օրը բանակ են մեկնելու։

Ե՛վ պատանին, և՛ գանձապահը զարմացած ինձ են նայում։

Պատանին շփոթված շնորհակալություն է հայտնում։

Գանձապահի աչքերը հուզմունքից խոնավանում են։ Պարզվում է` որդին ծառայում է։

Վճարում եմ, ժպտում, «ցտեսություն» ասում։

Հեռանալիս լսում եմ գանձապահի խոսքերը.

- Շնորհակալությու՛ն, առաջին անգամ եմ Ձեզ պես նրբանկատ մարդ տեսնում։

Ժպտում եմ.

- Ի՜նչ մեծ բան է փոքր ուշադրությունը։

Սիրուն օր էր։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 4636

Մեկնաբանություններ